Դեսպան Հակոբյանը և Ալի Աքբար Սալեհին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ընթացքն ու զարգացման դինամիկան Zarkerak - Դեսպան Հակոբյանը և Ալի Աքբար Սալեհին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ընթացքն ու զարգացման դինամիկան
Zarkerak Zarkerak - Դեսպան Հակոբյանը և Ալի Աքբար Սալեհին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ընթացքն ու զարգացման դինամիկան
Դեսպան Հակոբյանը և Ալի Աքբար Սալեհին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ընթացքն ու զարգացման դինամիկան

Դեսպան Հակոբյանը և Ալի Աքբար Սալեհին քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ընթացքն ու զարգացման դինամիկան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը այցելել է Թեհրանում գործող «Իրանագիտություն» հիմնադրամ, որտեղ հանդիպել է հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ։ Այդ մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում արձանագրված առաջընթացը։

 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում և Իրանում իրանագիտության ու հայագիտության զարգացման հնարավորություններին՝ կարևորելով այս ուղղությամբ փոխանակման ծրագրերի և համատեղ միջոցառումների նշանակությունը։

 

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև Հարավային Կովկասի անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը, քննարկվել են միջազգային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

 

 

26 Ապրիլ, 2025 20:45
Վեր