Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքի մերձակայքում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը աճել է:
«Alvatan»-ը, հղում անելով նահանգի ճգնաժամային կառավարման կենտրոնի տնօրենին, հայտնում է, որ պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 700-ի, հայտնի է 5 զոհի մասին:
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ թե՛ վիրավորների, թե՛ զոհերի թիվը կարող է կրկին աճել: