Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ապրիլի 26-ին, ժամը 21:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սարյան և Թումանյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սարյան 2 հասցեի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է կայանված Nissan մակնիշի ավտոմեքենայի վրա և խոչընդոտում է երթևեկությունը։
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը․ ավտոճանապարհը երթևեկելի է։