ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ Zarkerak - ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
Zarkerak Zarkerak - ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ
ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

ՀՀ-Նիդերլանդներ ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր հարաբերությունները թևակոխել են նոր շրջան. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով:

Ուղերձում նշվում է.

«Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։

Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված և տարիների բարեկամությամբ ամրապնդված Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների ներկայիս հանգրվանը մեր ժողովուրդների միջև առկա հարգանքի և փոխվստահության ապացույցն է։

Ուրախ եմ արձանագրել, որ վերջերս ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրով մեր երկկողմ հարաբերությունները թևակոխել են պատմական նոր շրջան` ուղենշելով համագործակցության խթանման նորանոր ուղղություններ և հեռանկարներ։

Առանձնահատուկ կարևորում եմ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում մեր համագործակցության հետագա զարգացումը։

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն»։

27 Ապրիլ, 2025 14:23
Վեր