Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ Zarkerak - Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ
Zarkerak Zarkerak - Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ
Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

Մարմարիկ գյուղի տարածքում կորած երկու տարեկան երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած երկու տարեկան երեխայի  որոնողական աշխատանքները շարունակվում են:

 Զրույցում այս մասին ասաց Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում է 100 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝  5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։

«Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ։ Որոնողական աշխատանքներն այս պահին  շարունակվում են»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

 Նա նշեց՝ երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին, ժամը 11:52-ին, նույն պահից էլ  մեկնարկել են որոնողական աշխատանքները:

05 Մայիս, 2025 18:45
Վեր