Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ամեն մի երկիր իր արտադրանքը պրոտեկցիա է անում տարբեր գործիքներով, ՀՀ-ում այդ գործիքները բացակայում են, մարքեթինգային ինստիտուտները շատ թույլ վիճակում են, պետական մարմինը մարքեթինգային ոչ մի բաժին չունի, որպեսզի աջակցի, օգնի»,- ԱԺ-ի ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանի խոսքով՝ ժամանակն է՝ մտածել այդպիսի և՛ ինստիտուտ, և՛ որոշակի կառույցներ ստեղծելու մասին. «Մի օրինակ բերեմ՝ շատ լավ կազմակերպված էր Երևանի տոնածառը՝ 2024 թվականի դեկտեմբերին, ավելի շուտ էին կազմակերպել, ինքը տարածվեց, 6-7 հարյուր միլիոն դրամ գումար էր ծախսվել, բայց ոչ մի կոպեկ չէր ծախսվել դրա մարքեթինգի վրա, որպեսզի թիրախային կարողանայինք ներկայացնել օպերատորներին, որոնք պետք է պայմանագրեր կնքեին Հայաստանի հետ: Ցանկացած արտադրանքի դեպքում ՀՀ շուկան շատ բաց է, որովհետև ազատ շուկայական պայմաններ են, բայց այն գործիքները, որոնք դրսից օգտագործվում են այստեղ և այդ պայմանավորվածությունները ձեռք են բերվում իրացնող կառույցների հետ՝ ՀՀ արտարդողների մեկ-երկու տոկոսն այդ հնարավորությունը և՛ միջոցների, և՛ ինստիտուցիոնալ առումով՝ չունի»:
Մանրամասները՝ տեսանյութում.