Էջմիածնում վեճի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է. կա ձերբակալված Zarkerak - Էջմիածնում վեճի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է. կա ձերբակալված
Zarkerak Zarkerak - Էջմիածնում վեճի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է. կա ձերբակալված
Էջմիածնում վեճի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է. կա ձերբակալված

Էջմիածնում վեճի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած երիտասարդը մահացել է. կա ձերբակալված

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 23-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքներով, անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածնի բնակիչ 22-ամյա Պարգև Հ.-ն:

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել էին, որ երիտասարդը ժամը 19:40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Վարդան Մամիկոնյան և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում անհայտ անձի կողմից ծեծի է ենթարկվել:

«Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Վաղարշապատի քննչական բաժին: Նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ պարզաբանումների ժամանակ 22-ամյա երիտասարդին բռունցքներով ու ոտքերով հարվածել և մարմնական վնասվածքներ էր պատճառել 21-ամյա համաքաղաքացին:

Մայիսի 6-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Պարգև Հ.-ն մահացել է:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 21-ամյա երիտասարդը ներկայացել է Վաղարշապատի քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

07 Մայիս, 2025 17:51
Վեր