Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանը դիվանագիտական ուղիներով տվյալներ է ստացել հրադադարի Ադրբեջանի հայտարարած խախտումների վերաբերյալ և իրականացրել է հետաքննություն, որի արդյունքներով պարզվել է, որ հայկական կողմից այդպիսի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի բոլոր ներկայացված միջադեպերի վերաբերյալ կատարել է քննություն և համապատասխան տեղեկությունները փոխանցել է ադրբեջանական կողմին։
«Երբ Հայաստանի կողմից են եղել հայտարարություններ ադրբեջանական խախտումների վերաբերյալ, մենք նույնպես տեղեկություններ ենք տրամադրել Բաքվին և ակնկալում ենք, որ այդ տվյալները կդառնան մանրամասն հետաքննության հիմք»,– ընդգծեց Գրիգորյանը։