Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է Zarkerak - Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է
Zarkerak Zarkerak - Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած պատանիների աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին 4 ոսկե ու մեկ արծաթե մեդալով երկրորդ տեղում է: Այդ մասին հայտնում են ֆեդերացիայից։

Առաջինը Մոլդովան է` 4 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե մեդալով:

Հիշեցնենք՝ պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Գրիգոր Ղազարյանը դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով պոկում ու հրում վարժություններում: Աշխարհի փոխչեմպիոն է դարձել Հարություն Հովհաննիսյանը, որը երկամարտում նվաճել է արծաթե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացել ոսկու:

09 Մայիս, 2025 14:42
Վեր