Այսօր մարմարիկցի Տիգրանի 2–ամյակն է. նրան դեռ շարունակում են որոնել Zarkerak - Այսօր մարմարիկցի Տիգրանի 2–ամյակն է. նրան դեռ շարունակում են որոնել
Zarkerak Zarkerak - Այսօր մարմարիկցի Տիգրանի 2–ամյակն է. նրան դեռ շարունակում են որոնել
Այսօր մարմարիկցի Տիգրանի 2–ամյակն է. նրան դեռ շարունակում են որոնել

Այսօր մարմարիկցի Տիգրանի 2–ամյակն է. նրան դեռ շարունակում են որոնել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մարմարիկ գյուղում արդեն 5 օր է, շարունակում են որոնել անհետ կորած 2 տարեկան Տիգրանին, բայց դեռ որևէ լուր չկա:  Այսօր՝ մայիսի 9-ին, նրա ծննդյան 2–ամյակն է: Ծնողները հույս ունեին, որ փոքրիկին գոնե մինչ իր ծննդյան տարեդարձը կգտնեին, այնինչ մինչ այժմ  Մարմարիկ գյուղում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:

ՆԳՆ-ից հայտնում են, որ Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ («Ամպեր» կրթահամալիրից՝ 3 և «Վայրի» ուսումնամարզական հասարակական կազմակերպությունից՝ 5 աշխատակից), ոստիկանության աշխատակիցներ և գյուղի բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ:Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, ՆԳՆ փրկարար ծառայություն ահազանգ էր ստացվել որ 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորել է և ծնողներն ունեն կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։

 

 

09 Մայիս, 2025 15:28
Վեր