Հայաստանն այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա․ փոխարտգործնախարար Zarkerak - Հայաստանն այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա․ փոխարտգործնախարար
Zarkerak Zarkerak - Հայաստանն այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա․ փոխարտգործնախարար
Հայաստանն այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա․ փոխարտգործնախարար

Հայաստանն այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա․ փոխարտգործնախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ դրան գնահատական դժվար է տալ։

«Այսինքն՝ ենթադրել ամեն ինչ կարելի է ենթադրել։ Այս պահի դրությամբ մենք այդպիսի ազդակներ չունենք»,- հավելել է Սաֆարյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե սահմանային կրակոցները կարելի՞ է համարել նման ազդակ, փոխնախարարը հորդորել է այդ հարցով դիմել Պաշտպանության նախարարությանը։

«Մենք տեսանք, որ օդ են կրակում», – նշել է Սաֆարյանը՝ հավելելով, որ դիվանագիտական հարթակում Հայաստանի արձագանքը շարունակում է հիմնված մնալ խաղաղության օրակարգի վրա։

Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է խաղաղության օրակարգին հավատարիմ մնալ և շարժվել այդ ուղղությամբ։

 

09 Մայիս, 2025 16:16
Վեր