Պտտվեիք և սիրելի առաջնորդի որդուն ասեիք՝ փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ 22 տարեկանում խոշոր բիզնեսի բաժնեմասի ձեռք բերելու արվեստը․ Ջուլհակյանը՝ Գրիգորյանին Zarkerak - Պտտվեիք և սիրելի առաջնորդի որդուն ասեիք՝ փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ 22 տարեկանում խոշոր բիզնեսի բաժնեմասի ձեռք բերելու արվեստը․ Ջուլհակյանը՝ Գրիգորյանին
Zarkerak Zarkerak - Պտտվեիք և սիրելի առաջնորդի որդուն ասեիք՝ փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ 22 տարեկանում խոշոր բիզնեսի բաժնեմասի ձեռք բերելու արվեստը․ Ջուլհակյանը՝ Գրիգորյանին
Պտտվեիք և սիրելի առաջնորդի որդուն ասեիք՝ փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ 22 տարեկանում խոշոր բիզնեսի բաժնեմասի ձեռք բերելու արվեստը․ Ջուլհակյանը՝ Գրիգորյանին

Պտտվեիք և սիրելի առաջնորդի որդուն ասեիք՝ փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ 22 տարեկանում խոշոր բիզնեսի բաժնեմասի ձեռք բերելու արվեստը․ Ջուլհակյանը՝ Գրիգորյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ականատես ենք լինում երեսպաշտության բացառիկ մի շքահանդեսի, մեր ընդդիմությունը որոշել է պայքարել կոռուպցիայի դեմ: Ով խոսի կոռուպիայից, խնդրում եմ դուք խոսեք՝ տանձից ու խնձորից»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին՝ Ջուլհակյանը նշեց. «Ամեն անգամ, երբ դուք ամբիոնից լալահառաչ տեքստեր եք ասում կոռուպցիայի ահագնացող տեմպերի մասին, աշխարհի մի անկյունում լուռ ժպտում և մահանում է մի փոքրիկ Հովիկ Աբրահամյան: Երբ դուք խոսում եք կոռուպցիայից՝ դա նույնն է, որ Չիկատիլոն գա այս ամբիոնից և դժգոհի երեխայի լավագույն շահը լավագույնս չպաշտպանելուց կամ մարդու նկատմամբ վատ վերաբերմունքից: Տիկին Գրիգորյանն առիթը բաց չի թողնում կոռուպցիոն բացահայտումներ անելու համար, ասում է հետևողական եմ լինելու ԱՆԻՖ-ի մասով, ինչ ասեմ՝ ցմփ, մենք փրկված ենք, կոռուպցիայի դեմ պայքարն այլևս հուսալի ձեռքերում է: Հարգարժան տիկին Գրիգորյան, ձեր խոսքերն արժանահավատ չեն, գուցե փոքր-ինչ արժանահավատ լինեին, եթե գեթ մեկ անգամ պտտվեիք և սիրելի առաջնորդի որդուն ասեիք՝ փոքրիկ իշխան, սովորեցրու ինձ 22 տարեկանում 1 միլիարդ 74 միլիոն դրամ արժողությամբ ապահովագրական խոշոր բիզնեսի վերահսկող բաժնեմասի ձեռքբերող դառնալու արվեստը»:

Խոսելով նաև Մարտի 1-ի հետ կապված «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթի մասին՝ Արուսյակ Ջուլհակյանը նշեց. «Համաձայն եմ, որ գլխավոր մեղավորը հայտնի է և չպետք է կեղծվի պատմությունը և նոր սերունդը պետք է իմանա ճշմարտությունը: Երբ ասում է, որ գլխավոր մեղավորը հայտնի է բոլորին, ես իսկապես նկատի ունեմ բոլորին, այդ թվում՝ պարոն Միանսյանին, պարզապես պարոն Մինասյանն ուզում է կեղծել պատմությունը, որովհետև այն ինչ եղել է, բնավ ձեռնտու չէ քաղաքական գործչի հեղինակության համար»:

14 Մայիս, 2025 12:51
Վեր