Տեղի ունեցածը սարսափելի է. բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել՝ պետք է հեռացվեն աշխատանքից. ԿԳՄՍ նախարարը` դպրոցում թմրանյութի շրջանառության դեպքի մասին Zarkerak - Տեղի ունեցածը սարսափելի է. բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել՝ պետք է հեռացվեն աշխատանքից. ԿԳՄՍ նախարարը` դպրոցում թմրանյութի շրջանառության դեպքի մասին
Zarkerak Zarkerak - Տեղի ունեցածը սարսափելի է. բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել՝ պետք է հեռացվեն աշխատանքից. ԿԳՄՍ նախարարը` դպրոցում թմրանյութի շրջանառության դեպքի մասին
Տեղի ունեցածը սարսափելի է. բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել՝ պետք է հեռացվեն աշխատանքից. ԿԳՄՍ նախարարը` դպրոցում թմրանյութի շրջանառության դեպքի մասին

Տեղի ունեցածը սարսափելի է. բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել՝ պետք է հեռացվեն աշխատանքից. ԿԳՄՍ նախարարը` դպրոցում թմրանյութի շրջանառության դեպքի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Իրավապահ մարմինները հիմա ամբողջական քննություն են իրականացնում, և հուսով եմ, որ քննության ավարտից հետո մենք կունենանք բոլոր հարցերի պատասխանները՝ կոնկրետ դրվագի հետ կապված»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով դպրոցում թմրանյութի շրջանառության դեպքին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը նաև նշեց. «Այն, ինչ տեղի է ունեցել՝ սարսափելի է, կարծում եմ, որ նմանատիպ իրավիճակներն անթույլատրելի են և, բնականաբար, այստեղ ոչ միայն իրավապահների աշխատանքն է, այլ մենք մեր հերթին հիմա պետք է շատ մարնրամասն հասկանանք, թե դպրոցն ինչ քայլեր պետք է ձեռնարկած լիներ և ինչքանով և որ օղակն է իր տեղում եղել և ճիշտ արձագանքել: Նման դեպքերը տեղի չեն ունենում պարզապես և  մեկ օրում, դրանք տեղի են ունենում, որոշակի նշաններ երևում են, որոշակի անհանգստացնող ազդակներ են լինում, եթե այստեղ մենք ունենանք բավարար արձագանք՝ ընտանիքներից, դպրոցից, միջավայրի ցանկացած օղակից, ապա այսպիսի դեպքերը չեն կարող նման սրացում ունենալ և կարող են շատ ավելի վաղ փուլում կանխվել: Ինչ վերաբերում է նրան, թե նախարարությունը թմրանյութերի տարածման հարցով ինչ անելիքներ ունի, դրանք բազմաթիվ են: Կրթական հաստատություններում ես մեր անելիքը տեսնում եմ մի քանի հիմնական ուղղություններով. դա իրազեկումն է, որպեսզի մեր երեխաները տեղեկացված լինեն վնասակար հետևանքներից, նաև իրազեկված լինեն վտանգներից: Մենք ունենք նաև խնդիր՝ դպրոցներում անվտանգության ստանդարտի ապահովման: Հատկապես ավագ դպրոցներում մենք ունենք ավելի լուրջ ռիսկեր: Մենք քննարկում ենք հնարավոր թեստավորման տարբերակը: Այն, ինչ տեղի է ունեցել՝ չպետք է կրկնվի: Սա մի աշխատանք է, որը պետք է անենք բոլորս: Եթե դպրոցն այդ մասին տեղեկացված եղել է և պատշաճ քայլեր չի ձեռնարկել, բոլոր անձինք, ովքեր տեղեկացված են եղել՝ պետք է հեռացվեն աշխատանքից»:

16 Մայիս, 2025 15:03
Վեր