Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետ Zarkerak - Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետ
Zarkerak Zarkerak - Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետ
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Սուրբ աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և վարժարանի սաների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է Հայաստանի ներքին ու արտաքին ընդհանուր իրադրությանը, առկա հիմնախնդիրներին և վերջիններիս լուծման նկատմամբ հայաստանյան իշխանությունների որդեգրած սկզբունքներին:

Նախագահն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանն ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին նախագահն անմիջական մթնոլորտում պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:  

19 Մայիս, 2025 11:04
Վեր