Առաջարկ եղավ բարձրացնել Կիպրոսի հետ համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության. Ալեն Սիմոնյան Zarkerak - Առաջարկ եղավ բարձրացնել Կիպրոսի հետ համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության. Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Առաջարկ եղավ բարձրացնել Կիպրոսի հետ համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության. Ալեն Սիմոնյան
Առաջարկ եղավ բարձրացնել Կիպրոսի հետ համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության. Ալեն Սիմոնյան

Առաջարկ եղավ բարձրացնել Կիպրոսի հետ համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Քիչ առաջ տեղի ունեցավ իմ և Կիպրոսի գործընկերոջ միջև հանդիպումը: Մենք քննարկեցինք բազմաթիվ երկկողմ հարաբերություններ, մեր կողմից նաև առաջարկ եղավ բարձրացնել մեր համագործակցության աստիճանը մինչև ռազմավարական գործընկերության համագործակցություն, և տիկին Դիմիտրիուն դրական արձագանքեց այս առաջարկին: Մենք քննարկեցինք նաև մեր համագործակցությունը տարբեր միջազգային հարթակներում: Այդ մասին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Իմ գործընկերը ՀՀ-ի ամենավառ արտահայտված միջազգային ընկերներից է: Այն գործընկերությունը, որն իրականացնում է տիկին Դիմիտրիուն միջազգային հարթակներում, ես չեմ կարող թաքցնել, պետք է ասեմ, որ այն հարթակներում, որտեղ իմ գործընկերը ներկայացված է, ունենք երկու խոսափող, այսինքն՝ երկու անգամ ավելի ենք ներկայացված, ինչի համար տիկին Դիմիտրիուին և մեր բարեկամ Կիրպրոսին շատ շնորհակալ ենք: Պետք է ասեմ, որ Հայաստանը նույնպես մշտապես Կիպրոսի և Կիպրոսի ժողովրդի կողքին է»,- ասաց նա:

 

«Տեղեկացրի նաև այն իրավիճակի մասին , որն այսօր կա կապված ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի հետ, վստահ եմ, որ խաղաղության հաստատման ճանապարհին Կիպրոսն իր ներդրումը կունենա: ՀՀ-ն նույնպես մշտապես աջակցելու է Կիպրոսի խնդրին: Նաև տեղեկացրել եմ ռազմագերիների, անհետ կորածների  հետ կապված խնդրի մասին»,- ասաց Սիմոնյանը: 

19 Մայիս, 2025 11:56
Վեր