Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ողջունում ենք և լիակատար կաջակցենք ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման գործընթացին, որովհետև ՀՀ-ն պատկանում է ԵՄ-ին: Այդ մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն:
«Վերահաստատում եմ, որ մենք կաջակցենք, կսատարենք ամեն կերպ այս ընթացքը և այդ նախաձեռնությունը: Մենք համերաշխ ենք և ձեր կողքին ենք դեպի Եվրոպա ձեր ճանապարհին»,- ասաց նա: