Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Այդ ամենը սկսվեց նրանից, որ Քոչարյանի փոքր տղան որոշեց սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ԱԺ դահլիճում, չնայած նրան, որ այնտեղ կային կանայք, կային հղի կանայք: Դրան ի պատասխան ասվել է, որ այն ամենն ինչ-որ հնչեցվել է, վերաբերելի է նաև ձեզ: Այն, ինչը որ պարոն Քոչարյանի փոքր տղան իրեն թույլ է տվել, պետք է առնվազն քաղաքական հետևանք ունենա և ունենալու է»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ-ում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով Լևոն Քոչարյանի հնչեցրած արտահայտություններին՝ Սիմոնյանը նշեց. «Բացի հայտնի երգչուհու ամուսին լինելուց և երկրի մարդասպան, չընտրված ղեկավարի տղա լինելուց, ինքն ո՞վ է: Օրինակ՝ Սեյրան Օհանյանի պարագայում այդ մարդն ունի ինչ-որ ռազմական անցած ուղի, Արծվիկ Մինասյանի պարագայում՝ քաղաքական գործիչ է, որն ունի մեծ անցած ճանապարհ, ո՞վ է նա՝ ոչ մեկ: Իր ամենամեծ անձնական ձեռքբերումն այն է, որ հայտնի երգչուհու ամուսին է, երկրորդ ձեռքբերումն այն է, որ նա ինչ-որ մեկի տղան է: Երբ ինքը կգիտակցի՝ ով է, նոր կկարողանա հոխորտալ ԱԺ փոխխոսնակի ուղղությամբ, ԱԺ պատգամավորների, էլ չեմ ասում ԱԺ նախագահի ուղղությամբ: Գիծ կա, որը ես երբևիցե չեմ անցնում, որովհետև, երբ ես այդ գիծն անցնում եմ՝ ես եմ հայտնվում ավելի վատ իրավիճակում: Ինքն անփորձ ջահել ա: Ես իրենց մակարդակին չեմ»: