Ռոբերտ Քոչարյանը՝ «ենթակա» լրատվամիջոցներին տված այսօրվա հարցազրույցի ժամանակ հերթական անգամ զբաղվել է Ռուսաստանի փաստաբանությամբ և հերթական անգամ նսեմացրել է Հայաստանին և հայկական բանակին։
Մի կողմ թողնենք փաստը, որ ՀՀ երկրորդ նախագահը երբեք չի թաքցրել, որ Հայաստանի անվտանգությունն ինքը տեսնում է բացառապես Ռուսաստանի հետ, կամ Ռուսաստանի ծոցում։ Սակայն հարցն այստեղ այլ է։ Խոսելով ՀԱԿՊ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խզման մասին՝ Քոչարյանը նշել է, որ մեղավորը հայկական կողմն է։ Քոչարյանը նշում է․«ոչ մեկ քո համար չի կռվելու, եթե դու քո հողի համար չես կռվում», նա սրանով փաստացի ասում է, որ Հայաստանը չի կռվել, երբ Արդբեջանը հարձակվել է մեր սահմանների վրա, դրա համար էլ Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չեն օգնել մեզ։
Երկրորդ նախագահը հերթական անգամ բացահայտ մանիպուլյացիա է անում և փորձում է արդարացնել ՀԱՊԿ-ի դավաճանական պահվածքը Հայաստանի հանդեպ։
Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները սկսվել են սրվել այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, որից հետո Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին, իսկ ՀԱՊԿ-ն էլ հայտարարեց, որ դեռ պետք է պարզել, թե արդյոք հարձակումը Հայաստանի տարածքի վրա է եղել։
Այս իրադարձությունները տեղի են ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ Արդբեջանը հարձակվեց Հայաստանի արևելյան սահմանների վրա, այդ թվում Ջերմուկի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային մի քանի բնակավայրերի վրա, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ դեռ Պրահայում չէր հայտարարել, որ Արցախը Արդբեջանի մաս է ճանաչում։
2022 թվականի սեպտեմբերին՝ ադրբեջանական ագրեսիան և ադրբեջանական զորքերի առաջխաղացումը հնարավոր եղավ կանգնեցնել բացառապես հայկական բանակի ծանր կորուստների գնով և ԱՄՆ միջամտությամբ։
Ասել, որ հայկական կողմը չի կռվել, նշանակում է վարկաբեկել բանակը և այն զինվորներին, որոնք իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերեցին ադրբեջանական ագրեսիան կանգնեցնելու համար։
Քոչարյանը դժվար չիմանա թե Ջերմուկի և մյուս բնակավայրերի դիրքերում հայկական բանակի զինվորները ինչ անձնազոհությամբ են կռվել թշնամու դեմ։ Քոչարյանի հայտարարությունը թե իբր Հայաստանը չի կռվում իր հողերի համար՝ առնվազն ցինիզմ է։
Իրեն «միակ տղամարդ» հռչակած անձը հերթական անգամ փորձում է նսեմացնել հայ ժողովրդին ու հայ զինվորին։
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Ռոբերտ Քոչարյանը փորձում է նսեմացնել Հայաստանի ժողովրդի ու հայկական բանակի դերը։ Հիշենք օրեր առաջ տեղի ունեցած նրա հանդիպումը համալսարանականների հետ։ Այդ օրն էլ «վոինը» աչքի ընկավ հերթական զինիզմով։ Նա հայտարարեց, որ Արցախի առաջին պատերազմում միայն Արցախի 150 հազար բնակչությունն է կռվել 7․5 միլինոնանոց Ադրբեջանի դեմ։
Ռոբերտ Քոչարյանը շարունակում է վիրավորել և նվաստացնել Հայաստանն ու Հայաստանի ժողովրդին։ «Միակ տղամարդու» սինդրոմը հավանաբար հանգիստ չի տալիս Ռոբերտ Քոչարյանին, որն այսօր դարձել է շարքային ընդդիմադիր։ Մարդ, որը կորցրել է քաղաքական «քաշը», եթե իհարկե երբևէ ունեցել է քաղաքական քաշ։
Մկրտիչ Իսրայելյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։