Փաշինյանն Ալիևին սուրճի էր հրավիրել, որպեսզի գործընթացը փակուղուց դուրս հանի. Դավիթ Ստեփանյանը՝ Տիրանայում տեղի ունեցած կարճ շփումների մասին Zarkerak - Փաշինյանն Ալիևին սուրճի էր հրավիրել, որպեսզի գործընթացը փակուղուց դուրս հանի. Դավիթ Ստեփանյանը՝ Տիրանայում տեղի ունեցած կարճ շփումների մասին
Zarkerak Zarkerak - Փաշինյանն Ալիևին սուրճի էր հրավիրել, որպեսզի գործընթացը փակուղուց դուրս հանի. Դավիթ Ստեփանյանը՝ Տիրանայում տեղի ունեցած կարճ շփումների մասին
Փաշինյանն Ալիևին սուրճի էր հրավիրել, որպեսզի գործընթացը փակուղուց դուրս հանի. Դավիթ Ստեփանյանը՝ Տիրանայում տեղի ունեցած կարճ շփումների մասին

Փաշինյանն Ալիևին սուրճի էր հրավիրել, որպեսզի գործընթացը փակուղուց դուրս հանի. Դավիթ Ստեփանյանը՝ Տիրանայում տեղի ունեցած կարճ շփումների մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Այդ շփումից հետո կարճ հաղորդագրություն է տարածվել, որտեղ նշվում է, որ եղել է հանդիպում, քննարկվել է խաղաղության օրակարգը: Դրանից ինչ-որ եզրահանգումների գալ չենք կարող, սակայն կարող եմ ասել, այն որ Ալիևի հետ եղել է շփում՝ դրական եմ գնահատում, ավելի դրական եմ գնահատում այն, որ եղել է Էրդողանի հետ շփում, որին հետո միացել է Ալիևը: Ցանկացած բանակցություն այսօր դրական է մեզ համար»,-Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տիրանայում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ ունեցած կարճ շփմանը՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Հանդիպումների ֆոնին և՛ ԵԽ-ից, և՛ ԵՄ-ից հայտարարություններ հնչեցին, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են համաձայնության հասնելուն: Մեր այն հարցին, թե արդյոք նմանատիպ հայտարարությունների առիթ են հանդիսացել վերը նշված շփումները՝ քաղաքագետն ընդգծեց. «Ցանկացած դեպքում նմանատիպ հանդիպումներն առիթ են բոլոր շահագրգիռ կողմերի համար, որպեսզի Հարավային Կովկասում լինի խաղաղություն: Շահագրգիռ կողմեր ասելով նկատի ունեմ՝ ԵՄ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, այս բոլոր կողմերը շահագրգռված են, որովհետև այս պահին կա առճակատում, որը գնալով միայն խորանում է, հյուսիսային միջանցքը փակ է, հարավային միջանցք չկա, մնում է միակ միջանցքի հնարավորությունը Հարավային Կովկասով, որտեղ Իլհամ Ալիևի  ոչ կառուցողական պահվածքը միակ խնդիրն է: Դրա համար էլ Ալիևի, Փաշինյանի և Էրդողանի հանդիպման փաստը կարող է այդպիսի հայտարարությունների առիթ դառնալ»:

Փաշինյան-Ալիև-Էրդողան կարճ հանդիպումից հետո հայ հասարակության մեջ՝ մասնավորապես ընդդիմադիր դաշտում, սկսվեցին քննարկումներ՝ կապված ղեկավարների ցույց տված ժեստերի վերաբերյալ: Ստեփանյանի կարծիքով՝ ճիշտ և քաղաքականապես հիմնավորված չէ դատողություններ անել ժեստերից. «Սա ուղղակի լուրջ մոտեցում չէ, ամեն մեկն իրեն պահում է այնպես, ինչպես իրեն հարմար է, դրա հիման վրա անել դատողություններ՝ կարծում եմ հիմարություն է: Ես ուզում եմ բոլոր քննադատող մարդկանց հիշեցնել, որ նույն Տիրանայում Էմանուել Մակրոնը և Ալիևը  գրկախառնվել են և դա նրանից հետո, երբ Ալիևն իրեն թույլ էր տվել լկտի հայտարարություններ և մեղադրանքներ հնչեցնել Մակրոնի հասցեին:  Հիմա Մակրոնը գնում է այդպիսի քայլի, որովհետև նա երկրի ղեկավար է և դիվանագետ է, իր համար իր երկրի շահն առաջնային է: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն անում է այն, ինչ պարտավոր է անել, դա նրա պարտքն է, նրա պարտականությունը: Ես այն մարդկանց թվում եմ, որոնք նույնիսկ կարող են արդարացնել նրա Մոսկվա այցը, եթե դրանից ՀՀ-ն շահել է: Եթե մենք դրանից ունեցել ենք մի փոքր առաջընթաց, այո, Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր գնալ Մոսկվա, հանդիպել դիկտատորների հետ: Քաղաքական գործիչների մոտ ամեն ինչը թելադրվում է երկրի պետական շահով: Ինչ վերաբերում է Տիրանայում տեղի ունեցածին, կարծում եմ՝ սա ակնհայտ է, ինչ-որ արվել է՝ արվել է ճիշտ, տեղին»:

Ալիև-Փաշինյան շփման ընթացքում՝ ըստ տարածված հաղորդագրության, խոսվել է խաղաղության գործընթացի շարունակականության մասին: Ըստ քաղքագետի՝ գործընթացի շարունակականության հավանականություն կա, բայց կոնկրետ ժամանակ հնարավոր չէ նշել. «Այն, որ գործընթացը շարունակվելու է, կարծում եմ՝ ակնհայտ է, բայց հենց այս պահին գործընթացը գտնվում է փակուղում: Կարծում եմ՝ Փաշինյանն Ալիևին սուրճի էր հրավիրել, որպեսզի գործընթացն այդ փակուղուց դուրս հանի»:

Այս ամենի համատեքստում հայտարարություն հնչեց նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից, ով նշեց, որ Հարավային Կովկասում ի հայտ է եկել նոր ստատուս քվո և նոր իրականություն: Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ այս հայտարարությունը մանիպուլյացիոն է. «Ես չեմ բացառում առաջընթացը, բայց այստեղ այդքան էլ լավատես չեմ, դա ավելի շատ նման է մանիպուլյացիայի՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը: Ադրբեջանի վրա բոլոր կողմերից ճնշում է, բոլորին պետք է միջին միջանցք մեր տարածքով: Հիմա, եթե պետք է միջանցք, հետևապես պետք է խաղաղություն, եթե պետք է խաղաղություն, ապա Ալիևը պետք է նստի իր տեղը  և ընդունի իրողությունը, եթե չի ընդունում, ուրեմն ձգտում է ավելիին, ուրեմն ինքը պոտենցիալ ագրեսոր է և ձգտում է նոր պատերազմի: Ինքը դա բացահայտ չի կարող ասել, պետք է այսպիսի հայտարարություններ անի, սա ավելի շատ պաշտպանական ռեակցիա է»:

 

Աննա Բզնունի

19 Մայիս, 2025 14:30
Վեր