Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած Zarkerak - Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած
Zarkerak Zarkerak - Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած
Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

Ավտոմեքենան գլխիվայր շրջվել է դաշտամիջյան հատվածում․ կա տուժած

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 19-ին` ժամը 09:25-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ջրատարը․ կա տուժած։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Շահումյան-Տափերական ավտոճանապարհի 1-ին կմ-ին VAZ մակնիշ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել դաշտամիջյան հատվածում։ 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

19 Մայիս, 2025 14:44
Վեր