Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիկուշոր Դանին շնորհավորել է Ռումինիայի նախագահի ընտրությունում տարած հաղթանակի առիթով:
«Ջերմորեն շնորհավորում եմ Նիկուշոր Դանին՝ Ռումինիայի նախագահի ընտրությունում տարած հաղթանակի կապակցությամբ։
Ակնկալում եմ սերտ համագործակցություն՝ ամրապնդելու մեր ժողովուրդների միջև պատմական բարեկամությունը՝ ի շահ հայ և ռումինացի ժողովուրդների»,- գրված է վարչապետի X-ի էջում: