Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ Zarkerak - Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ
Zarkerak Zarkerak - Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Անդրադառնալով Երևանում և Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանությունների բացմանը՝ Արարատ Միրզոյանը և Անիտա Դիմիտրիուն վստահություն են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի ընդլայնել համագործակցությունը նոր՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:

Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական խորացման հարցում Հայաստանի և Կիպրոսի միջև փոխգործակցության կարևորությունն ու հեռանկարները:

Նախարար Միրզոյանն ընգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման ուղղությամբ էական նշանակություն ունի առկա գործիքակազմի լավագույնս իրացումը և այդ ուղղությամբ անդամ պետությունների ամուր աջակցությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերի: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ չնայած բոլոր դժվարություններին Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին:

19 Մայիս, 2025 19:39
Վեր