Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 20-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթը բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:
Օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:
Նշենք, որ փաթեթը վերաբերում է մարզադպրոցներ անվանակոչելու հարցին:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Նիստի օրակարգում ընդգրկված ««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությունում Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը մինչեւ երկու ամսով հետաձգվել է: