Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ Zarkerak - Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ
Zarkerak Zarkerak - Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության ընթացիկ և առաջիկա շփումների օրակարգը։ Ի շարունակություն նախորդ շաբաթ Տիրանայում երկու երկրների ղեկավարների միջև կայացած քննարկման՝ Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել գործընկերության խորացմանն ուղղված քայլերի շուրջ:

 

Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում փոխգործակցության հարցերի:

20 Մայիս, 2025 18:39
Վեր