Հեռախոսի միջոցով գումար հափշտակողները հայեր չեն, զանգի և հրահանգների միջոցով հասանելիություն կարող են ստանալ բանկային հաշիվներին․ մեդիափորձագետ Zarkerak - Հեռախոսի միջոցով գումար հափշտակողները հայեր չեն, զանգի և հրահանգների միջոցով հասանելիություն կարող են ստանալ բանկային հաշիվներին․ մեդիափորձագետ
Zarkerak Zarkerak - Հեռախոսի միջոցով գումար հափշտակողները հայեր չեն, զանգի և հրահանգների միջոցով հասանելիություն կարող են ստանալ բանկային հաշիվներին․ մեդիափորձագետ
Հեռախոսի միջոցով գումար հափշտակողները հայեր չեն, զանգի և հրահանգների միջոցով հասանելիություն կարող են ստանալ բանկային հաշիվներին․ մեդիափորձագետ

Հեռախոսի միջոցով գումար հափշտակողները հայեր չեն, զանգի և հրահանգների միջոցով հասանելիություն կարող են ստանալ բանկային հաշիվներին․ մեդիափորձագետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Հատկապես մայիսի 8-ից տարածվել է հեռախոսային զանգերի միջոցով խաբեությունները, իրականում սա Հայաստանում է նոր, ՌԴ-ում առնվազն մի տարի է՝  գործում է, ուշացումով այս ամեն ինչը գալիս է Հայաստան»,- Zarkerak.am-ի հետ զրույցում այս մասին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով հեռախոսային հերթական խաբեություններից մեկին: 

Գլխավոր դատախազությունը հայտարարությամբ է հանդես եկել,  որ   տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. հեռախոսային հավելվածներով («WhatsApp», «Facebook», «Telegram» և այլն) կամ տարբեր հեռախոսահամարներից զանգահարում են քաղաքացիներին, ներկայանում որպես ՀՀ գործող կապի օպերատորների աշխատակից և 5G ինտերնետ կարգավորումները թարմացնելու նպատակով՝ հրահանգում են մուտք գործել տարբեր ծրագրեր: Մուտք գործելուց հետո, հանցավորները հասանելիություն են ստանում քաղաքացու բջջային հեռախոսում առկա տվյալներին (էլեկտրոնային դրամապանակներ, բանկային տվյալներ և այլն) և հափշտակում դրանցում առկա գումարները կամ ձևակերպում վարկեր:

«Խաբեբաները հայեր չեն, հաստատ դրսից են: Ինձ առնվազն երեք հոգի դիմել է, որ տուժել է ու մի քանի հոգի էլ կեսից հասկացել են ու անջատել են հեռախոսը»,- ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը:  

Ըստ նրա, խաբեության այս տեսակի մասին, թեև ամեն ինչ չէ, որ հստակ է, բայց էականը ոչ թե հավելվածների վրա սեղմելն է, այլ խաբեբաների հրահանգով հեռախոսի էկրանով կիսվելը.«Մարդը, փաստացի,  ինքնակամ  հեռախոսը տրամադրում է զանգողին, որովհետև ինքն իր էկրանով լրիվ կիսվում է, զանգողը ստանում է  հնարավորություն  օրինակ տեսնել մեկանգամյա նամակները, որոնք այդ պահին կարող են գալ՝ հասանելիություն տալով օրինակ էլեկտրոնային դրամապանակին: Սրա ավելի խորացված տարբերակը կա, երբ առաջարկվում է ծրագիր տեղադրել  հեռախոսի վրա, այդ ծրագիրն արդեն սկսում է շատ ավելի  լուրջ գործողություններ անել՝ մարդու անունից  հավելվածների, բանկային հաշիվների մեջ է մտնում»,- նշեց մեդիափորձագետը: Նկատեց, որ զոհերն էլ չեն կարողացել ամբողջապես պատկերացում կազմել, թե էկրանով կիսվելիս հատկապես որ պահին են խաբեբաները տիրացել տվյալներին: 

Մեդիափորձագետը սակայն նշեց, եթե միայն պատասխանել եք զանգին, բայց դեռ ոչ մի գործողություն չեք կատարել, ամեն ինչ կորած չէ.«Միայն պատասխանելով գումար չեք կորցնի, եթե միայն պատասխանելը ռիսկ լիներ, աշխարհում ոչ  ոքի մոտ ոչ մի կոպեկ գումար չէր մնա: Մարդը պետք է շատ լավ հասկանա,որ երբեք ոչ մի նորմալ կազմակերպություն չի զանգի առաջարկի կիսվել էկրանով և այլն, առավել ևս որ դուք չեք իրենց դիմել, իրենք են ձեզ դիմել»

Հանցագործության զոհ չդառնալու նպատակով՝ դատախազությունը հորդորում է քաղաքացիներին, նման զանգեր ստանալիս, զերծ մնալ որևէ գործողություն կատարելուց և կապ հաստատել բջջային հեռախոսահամարը սպասարկող օպերատորի հետ: 

 

Մարիամ Մկրտչյան

21 Մայիս, 2025 16:30
Վեր