ՀՀ ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, ընկել «07»-ի վրա. կա զոհ Zarkerak - ՀՀ ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, ընկել «07»-ի վրա. կա զոհ
Zarkerak Zarkerak - ՀՀ ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, ընկել «07»-ի վրա. կա զոհ
ՀՀ ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, ընկել «07»-ի վրա. կա զոհ

ՀՀ ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող մեքենան բախվել է բնակչի տան պատին, ընկել «07»-ի վրա. կա զոհ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան Բերդ-Նավուր ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել ճանապարհին տեղադրված ցուցանակը, ապա առաջ ընթացել, մոտ 2 մետր բարձրությունից բախվել բնակչի տան 2-րդ հարկի 2 պատուհանների արանքում եղած պատին, և ընկել նշված տան դիմաց կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վրա: 
 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: 
 
Օպերատիվոն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի հրշեջ-փկաարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի, դասակի հրամանատար Արթուր Բաբասյանի, դասակի հրամանատարի տեղակալ Արամայիս Սիմոնյանի գլխավորությամբ: 
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Աշոտ Մելիքբեկյանն ու կրտսեր պարեկ Վահե Ալթունյանը:  

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը:  

Վթարի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, Տավուշի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանի, և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Mercedes»-ի վարորդի, մահացածի և կայանված «ՎԱԶ 2107» մակնիշ ավտոմեքենայի սեփականատիիրոջ ինքնությունը, ով, Գ. Շամշյանի տեղեկություններով տուն վերանորոգող է եղել և նշված տանը վերանորոգման աշխատանքներ կատարելիս է եղել:

Քննիչի հանձնարարականով՝ «Mercedes»-ը տեղափոխվում է ոստիկանության Տավուշի մարզի պահպանվող հատուկ տարածք: 
 
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «Mercedes»-ը գրանցված է ինչ-որ ընկերության անունով, և այդ ընկերությունը ՀՀ ՊՆ զորամասեր ամենօրյա սնունդ էր տեղափոխում: 

 

23 Մայիս, 2025 16:03
Վեր