Ոստիկանները Տելեգրամով թմրամիջոց ձեռք բերելու հերթական դեպքերն են բացահայտել Zarkerak - Ոստիկանները Տելեգրամով թմրամիջոց ձեռք բերելու հերթական դեպքերն են բացահայտել
Zarkerak Zarkerak - Ոստիկանները Տելեգրամով թմրամիջոց ձեռք բերելու հերթական դեպքերն են բացահայտել
Ոստիկանները Տելեգրամով թմրամիջոց ձեռք բերելու հերթական դեպքերն են բացահայտել

Ոստիկանները Տելեգրամով թմրամիջոց ձեռք բերելու հերթական դեպքերն են բացահայտել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 21-ին Երևանի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի:


Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,40 գրամ բուսական զանգվածով փաթեթ:

 

Մրգաշենցի երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով՝ անձնական օգտագործման համար։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

Երևանի պարեկները մայիսի 21-ին թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու:

 

30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։

 

Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

 

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

 

23 Մայիս, 2025 17:07
Վեր