Amazon Web Services-ի փոխնախագահի հետ քննարկվել են արբանյակային համաստեղության Kuiper նախագծի ինտերնետային ծառայությունների ակտիվացման հարցերը Zarkerak - Amazon Web Services-ի փոխնախագահի հետ քննարկվել են արբանյակային համաստեղության Kuiper նախագծի ինտերնետային ծառայությունների ակտիվացման հարցերը
Zarkerak Zarkerak - Amazon Web Services-ի փոխնախագահի հետ քննարկվել են արբանյակային համաստեղության Kuiper նախագծի ինտերնետային ծառայությունների ակտիվացման հարցերը
Amazon Web Services-ի փոխնախագահի հետ քննարկվել են արբանյակային համաստեղության Kuiper նախագծի ինտերնետային ծառայությունների ակտիվացման հարցերը

Amazon Web Services-ի փոխնախագահի հետ քննարկվել են արբանյակային համաստեղության Kuiper նախագծի ինտերնետային ծառայությունների ակտիվացման հարցերը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր ընդունել է ամպային հաշվողականության համաշխարհային առաջատար Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ, ամպային տեխնոլոգիաների գլխավոր պատասխանատու Ջեֆֆ Բարրի գլխավորած պատվիրակությանը։

«Հանդիպման նպատակն էր ամրապնդել շարունակական համագործակցությունը, Հայաստանի թվային վերափոխման ռազմավարության առաջխաղացումը, ՀՀ-ում AWS ընկերության ենթակառուցվածքների ներդրումը, ինչպես նաև ամպային ծառայությունների ուղղությամբ համագործակցության ընդլայնումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արբանյակային համաստեղության Kuiper նախագծի ինտերնետային ծառայությունների ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Իմ խոսքում կարևորել եմ «Ամպայինն առաջինը» (Cloud First Policy) քաղաքականության իրագործման ընթացքում ընկերության աջակցությունը:

Փոխնախագահ Բարրը, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի տարբեր մակարդակներում համագործակցության արդյունքները և վերահաստատել AWS-ի շարունակական աջակցությունը ՀՀ կառավարությանը»,- գրել է նախարարը։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, որը ներկայացրել է ընկերության ռազմավարությունը՝ դառնալու ժամանակակից թվային հարթակ և ընդլայնելու իր դերը էլեկտրոնային առևտրի էկոհամակարգում։

Ընկերությունն ակտիվորեն ուսումնասիրում է ամպային միգրացիայի հնարավորությունները AWS ընկերության հետ համագործակցությամբ և ցանկանում է ինտեգրվել Amazon հարթակին՝ հնարավորություն ունենալով դառնալու տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն։

23 Մայիս, 2025 21:30
Վեր