Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Փաշինյանի գրառումը Zarkerak - Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Փաշինյանի գրառումը
Zarkerak Zarkerak - Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Փաշինյանի գրառումը
Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Փաշինյանի գրառումը

Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում. Փաշինյանի գրառումը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել՝ թիրախավորելով հոգեւորականներին։

Նա, մասնավորապես, նշել է. «Միքայել Աջապահյանը ասում է (մեջբերում)․ «Էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մի ամիս առանց կնոջ ապրել» (մեջբերման ավարտ)։

Էս սրբապիղծները փաստորեն Մեծ պահքն էլ չեն պահում։

Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեւորականները պետք է հեռանան հոգեւոր ծառայությունից։ Այլ տարբերակ չկա»։

Մեկ այլ գրառմամբ էլ Փաշինյանը մեջբերում է արել Սաղմոսից.

«Տէ՛ր, արդարութեամբ քո առաջնորդի՛ր ինձ,

իմ թշնամիների պատճառով ուղղի՛ր իմ առջեւ ճանապարհները քո,

10 քանզի նրանց բերանում ճշմարտութիւն չկայ,

եւ նրանց սրտերն ունայնացած են:

Սաղմոս 5»։

 

 

31 Մայիս, 2025 10:29
Վեր