Հայաստանում ղարաբաղյան որևէ կառույց չկա. Ալեն Սիմոնյան Zarkerak - Հայաստանում ղարաբաղյան որևէ կառույց չկա. Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Հայաստանում ղարաբաղյան որևէ կառույց չկա. Ալեն Սիմոնյան
Հայաստանում ղարաբաղյան որևէ կառույց չկա. Ալեն Սիմոնյան

Հայաստանում ղարաբաղյան որևէ կառույց չկա. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանում Լեռնային Ղարաբաղի որևէ կառույց չկա, եթե կան բաներ, որոնք կարելի է անվանել կառույց, դրանք հասարակական կազմակերպությունների մակարդակից ավել չեն կարող լինել։  

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Հայաստանում որևիցե ղարաբաղյան կառույց չկա, ինչ կառույց էլ կա, որ կարելի է ինչ-որ կառույց անվանել, դրանք ՀԿ-ների մակարդակից ավել չեն կարող լինել։ Հակառակ պարագայում ես պահանջում եմ, որ պետական համապատասխան մարմինները իրենց արձագանքը տան, որովհետև Հայաստանի Հանրապետությունը պետություն է, և պետության մեջ որևիցե այլ կառույց չկա, գոյություն չունի, չի ճանաչվում որևէ մեկի կողմից»,- ասաց նա։ 

05 Հունիս, 2025 15:13
Վեր