Կծիկը բացահայտվել է. Արթուր Պողոսյանը՝ 590,000 դոլարի հափշտակության մասին Zarkerak - Կծիկը բացահայտվել է. Արթուր Պողոսյանը՝ 590,000 դոլարի հափշտակության մասին
Zarkerak Zarkerak - Կծիկը բացահայտվել է. Արթուր Պողոսյանը՝ 590,000 դոլարի հափշտակության մասին
Կծիկը բացահայտվել է. Արթուր Պողոսյանը՝ 590,000 դոլարի հափշտակության մասին

Կծիկը բացահայտվել է. Արթուր Պողոսյանը՝ 590,000 դոլարի հափշտակության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հանցագործության դեպքը բացահայտվել է Քննչական կոմիտեի կողմից: Գույքագրման արդյունքում անմիջապես ներկայացրել ենք հանցագործության մասին հաղորդում: Այդ մասին Ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում 590 հազար դոլարի հափշտակության գործին:

Արթուր Պողոսյանը նախ նշեց, որ հանցագործության մասնակիցներից մեկի՝ վարչության պետի պաշտոնակատարի ինքնությունը բացահատվել է հենց ՔԿ գործող քննիչի ներկայացրած տվյալների հիման վրա, ապա հավելեց. «Ես դափնիներ չեմ ուզում: Հանցագործության դեպքը բացահայտվել է մեր կողմից: Անմիջապես հաղորդում ենք ներկայացրել: Քննչական կոմիտեի գործող քննիչի ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է հանցանք կատարած անձանցից մեկը, և կծիկը դրանից հետո բացահայտվել է:

Սա ամենևին չի նշանակում, որ ես՝ որպես պաշտոնատար անձ, իրավասու եմ թե՛ բարոյապես, թե՛ այլ ձևաչափով նսեմացնել մեր իրավապահ մարմինների կատարած աշխատանքը: Հսկայածավալ աշխատանք են կատարել մեր իրավապահ մարմինները՝ հանցանք կատարած մյուս մասնակցի ինքնությունը բացահայտելու և իրեղեն ապացույցների հետ մեկտեղ այս անձին բերման ենթարկելու ուղղությամբ: Այսինքն՝ դեպքի հետ կապված «իմ ու քո» չկա… Արդյունքն է կարևոր»:

06 Հունիս, 2025 15:23
Վեր