Կուսակրոն և ամուսնացյալ քահանաներ․ ըստ կարգի՝ ինչ է սպասվում, եթե հոգևորականները, այդ թվում՝ Կաթողիկոսը, խախտում են ուխտը Zarkerak - Կուսակրոն և ամուսնացյալ քահանաներ․ ըստ կարգի՝ ինչ է սպասվում, եթե հոգևորականները, այդ թվում՝ Կաթողիկոսը, խախտում են ուխտը
Zarkerak Zarkerak - Կուսակրոն և ամուսնացյալ քահանաներ․ ըստ կարգի՝ ինչ է սպասվում, եթե հոգևորականները, այդ թվում՝ Կաթողիկոսը, խախտում են ուխտը
Կուսակրոն և ամուսնացյալ քահանաներ․ ըստ կարգի՝ ինչ է սպասվում, եթե հոգևորականները, այդ թվում՝ Կաթողիկոսը, խախտում են ուխտը

Կուսակրոն և ամուսնացյալ քահանաներ․ ըստ կարգի՝ ինչ է սպասվում, եթե հոգևորականները, այդ թվում՝ Կաթողիկոսը, խախտում են ուխտը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կուսակրոն և ամուսնացյալ քահանաներ

ճեմարանի ուսանողության տարիներին մարդը ձեռնադրվում է սարկավագ,   ավարտելուց հետո՝ ընտրում է 2 ճանապարհ․ կա՛մ ամուսնացյալ քահանայություն, կա՛մ կուսակրոնություն: Zarkerak.am-ը հետաքրքրվել է, թե ինչ է սահմանում եկեղեցական կարգը՝ տարբեր իրավիճակներում։ 

Ամուսնացյալ քահանան ամուսնանում է, զավակ է ունենում: Եթե նախկինում տղա զավակ պետք է ծնվեր, նոր ձեռնադրվեր քահանա, ապա այժմ աղջիկ երեխա ունենալու դեպքում էլ ձեռնադրվում է ամուսնացյալ քահանա: Կուսակրոնության նպատակը վանական կյանքի զարգացումն է, սակայն այսօր նրանք միաբանական կյանք են վարում: Կուսակրոնն իր կյանքը նվիրում է Աստծուն, եկեղեցուն, որովհետև, եթե մարդն ամուսնացյալ է, չի կարող նվիրվել եկեղեցուն, որովհետև ընտանիքի հանգամանք կա:

Ըստ տվյալների՝ Հայաստանում կա մոտ 150 կուսակրոն: Երբ կուսակրոն քահանան ամուսնանում է, դադարում է լինել կուսակրոն,   ամուսնացյալ քահանան չի կարող նաև ամուսնալուծվել, հակառակակ դեպքում կդադարի քահանա լինելուց քանի որ,   քո ուղտի մեջ պետք է մինչև վերջ հավատարիմ լինես:  Քահանաների ուխտը պահելու հարցում նրանց վերահսկում է թեմը։

Հիշեցնենք, որ վերջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար անդրադառնում է կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներին, և խոսում Գարեգին Բ-ի զավակ ունենալու փաստի մասին:

Եթե պարզվի, որ Կաթողիկոսը զավակ ունի․ ինչ է սպասվում՝  ըստ եկեղեցական կարգի

Ըստ եկեղեցական կարգի, եթե պարզվի, որ Կաթողիկոսը խախտել է կարգը և զավակ ունի, ապա Կաթողիկոսի ճակատագիրը կորոշի ազգային եկեղեցական ժողովը։ Եկեղեցական իշխանությունը կորոշի կա՛մ հանգստի պետք է գնա, կա՛մ շարունակի ուրիշ կարգավիճակով, կա՛մ կարգալույծ լինի։ Եկեղեցական ժողովը որոշում կարող է կայացնել՝ ըստ իրավիճակի, այսինքն հնարավոր է որոշի հեռացնել աթոռից,  ընտրել ուրիշ կաթողիկոս կամ հանգամանքների բերումով, կարող է նաև թողնել նույն կարգին։ 

 

09 Հունիս, 2025 14:22
Վեր