Ազատությունը և դեմոկրատիան գրագետ հասարակության համար են բարիք, տգետ հասարակության համար այդ արժեքները կմնան չարիք Zarkerak - Ազատությունը և դեմոկրատիան գրագետ հասարակության համար են բարիք, տգետ հասարակության համար այդ արժեքները կմնան չարիք
Zarkerak Zarkerak - Ազատությունը և դեմոկրատիան գրագետ հասարակության համար են բարիք, տգետ հասարակության համար այդ արժեքները կմնան չարիք
Ազատությունը և դեմոկրատիան գրագետ հասարակության համար են բարիք, տգետ հասարակության համար այդ արժեքները կմնան չարիք

Ազատությունը և դեմոկրատիան գրագետ հասարակության համար են բարիք, տգետ հասարակության համար այդ արժեքները կմնան չարիք

Խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը Հայաստանում կարևոր և հաճախ քննարկվող թեմաներ են։ Խոսքի ազատությունը համարվում է մարդու հիմնարար իրավունքներից մեկը, որը պաշտպանված է ինչպես Հայաստանի Սահմանադրությամբ, այնպես էլ միջազգային փաստաթղթերով։ Սակայն Հայաստանում խոսքի ազատությունը և ժողովրդավարությունը վերածվել են ամենաթողություն։

Հայաստանում խոսքի ազատությունն ու դեմոկրատիան շարունակում են զարգանալ, սակայն դրանք բախվում են մի շարք ներքին և արտաքին մարտահրավերների։

Քաղաքական տարբեր հոսանքները խոսքի ազատությունն ու ժողովրդվարությունը դարձրել են սեփական ամբիացիները առաջ տանելու գործիք։

Անձնական վիրավորանքները, հայհոյանքները, վարկաբեկումները որոշ ուժեր դարձրել են առօրյա խոսույթ։

Քննադատությունն էլ պետք է հիմնավորված ու թիրախային լինի, սակայն հայկական քաղաքական դաշտում այդ խոսույթը վերածվել է զազրախոսության և հայհոյանքի։ Ընդ որում զազրախությունն ու հայհոյանքը ներմուծվել են նաև լրատվական դաշ, որտեղ նման հրապարակումների հեղինակների պատվիրատուները վաղուց բացահայտված են։ Դրանք հիմնականում այն շրջանակներն են, որոնք իրենց իշխանության տարիներին՝ պետության, սեփական խոսքի արժեքը գնահատելու սովորություն չեն ունեցել։

Քննադատությունը չպետք է վերածվի «բացբերանության» և գռեհիկության։

Բռնեք գողին՝ ամենաբարձր գոռում են նրանք, որոնց աշխատանքը տարիներ շարունակ եղել է վարկաբեկող և կեղծ լուրերի վրա հիմնված հոդվածներ պատվիրելը։ Սա է այսօր ազատ խոսքի, կամ այպես ասած ազատ մամուլի դեմքը։

Ազատությունը և ժողովրդավարությունը գրագետ հասարակության համար են բարիք, տգետ հասարակության համար այդ արժեքները միշտ կմնան չարիք։

Մկրտիչ Իսրայելյան

  Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

09 Հունիս, 2025 17:53
Վեր