Միլիոնից ավելի մինչև երկու միլիոն դրամ  վարձատրություն ստացող գիտնականներ ունենք. ԿԳՄՍ նախարար Zarkerak - Միլիոնից ավելի մինչև երկու միլիոն դրամ վարձատրություն ստացող գիտնականներ ունենք. ԿԳՄՍ նախարար
Zarkerak Zarkerak - Միլիոնից ավելի մինչև երկու միլիոն դրամ վարձատրություն ստացող գիտնականներ ունենք. ԿԳՄՍ նախարար
Միլիոնից ավելի մինչև երկու միլիոն դրամ  վարձատրություն ստացող գիտնականներ ունենք. ԿԳՄՍ նախարար

Միլիոնից ավելի մինչև երկու միլիոն դրամ վարձատրություն ստացող գիտնականներ ունենք. ԿԳՄՍ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Աստիճանական բարձրացման գնացինք դրույքաչափերի, գործող տարակարգերի և ատեստավորման մեխանիզմներով, և արդյունքում աշխատավարձերի՝ մինչև 300 տոկոս աճ ունենք որոշ տարակարգերի պարագայում 2021 թվականի համեմատությամբ: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը:

Գործում են նաև ավելի քան 20 դրամաշնորհային ծրագրեր, և գիտնականը կարող է միանգամից մի քանի ծրագրի շահառու լինել: Սա նշանակում է, ըստ նախարարի, որ վարձատրությունը դեռ կարող է աճել արդյունավետ գիտնականների համար:

«Կարծում եմ, որ միլիոնից ավելի, մինչև 2 միլիոն վարձատրություն ստացող գիտնականներ ունենք, և ես համարում եմ՝ սա շատ կարևոր ձեռքբերում է, որ գիտությամբ զբաղվելը մեր երկրում դառնում է նաև վարձատրության իմաստով մրցունակ գործունեություն:

Ինչ վերաբերում է  ոլորտի ֆինանսավորմանն ընդհանուր առմամբ, ապա 2024 թվականին հատկացվել է շուրջ 40,2 մլրդ դրամ, որը 2018 թվականի համեմատությամբ ավելի է 29,9 մլրդ դրամով. ոլորտում ֆինանսավորման շուրջ 280 տոկոսի աճ ունենք: Սա շատ մեծ աճ է, ուղղված է տարբեր ուղղություններով աշխատանքներին»,- ասաց նախարարը և ընդգծեց, որ շատ մեծ ծավալի աշխատանք է արվել:

Ըստ նախարարի՝ աշնանը քննարկման կներկայացվի գիտության զագացման հնգամյա հաջորդ փուլի ռազմավարությունը, այն այժմ մշակման փուլում է:

10 Հունիս, 2025 13:49
Վեր