Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի։ Ավստրիական OE24 լրատվամիջոցը հաղորդում է, որ զոհերի թվում են հինգերորդ դասարանի չորս աղջիկ և ութերորդ դասարանի երեք տղա։ Հրաձիգը դպրոցի շենքի դիմաց փողոցում սպանել է ևս 2 երեխայի։
Ոստիկանությունը հաստատել է, որ հարձակվողը նույն դպրոցի աշակերտ է եղել։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա ինքնասպան է եղել դպրոցի զուգարանում։ «Կրոնե» հրատարակությունը գրում է, որ հարձակման դրդապատճառը կարող էր լինել այլ աշակերտների կողմից ծաղրի ենթարկվելը: