Ճամբարակի պայթյունի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Zarkerak - Ճամբարակի պայթյունի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Zarkerak Zarkerak - Ճամբարակի պայթյունի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ճամբարակի պայթյունի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Ճամբարակի պայթյունի գործով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

2025 թվականի հունիսի 11-ին Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա փլուզում, կան զոհեր և վիրավորներ: Պայթյունի նախնական պատճառը գազի արտահոսքն է:

 

ՔԿ-ից հայտնում են, որ հաղորդման հիման վրա հունիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):

 

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ:

 

Պայթյունի հետևանքով 3 անձ մահացել է, 7 չափահաս և 4 անչափահաս անձինք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի առողջության կենտրոն:

 

Նախաքննության ընթացքում նշանակվել են համալիր փորձաքննություն, դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

 

Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները Փրկարար ծառայության աշխատակիցների, ինչպես նաև դեպքի վայրի զննություն կատարող նախաքննություն իրականացնող քննչական խմբի անդամ հանդիսացող քննիչների կողմից։

11 Հունիս, 2025 14:57
Վեր