Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան. ԲՏԱ նախարար Zarkerak - Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան. ԲՏԱ նախարար
Zarkerak Zarkerak - Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան. ԲՏԱ նախարար
Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան. ԲՏԱ նախարար

Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան. ԲՏԱ նախարար

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հայտնում է, որ Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ AI գործարան՝ տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը:

Հայաստանը միանում է արհեստական բանականության գլոբալ շարժին՝ ոչ որպես դիտորդ, այլ որպես նոր հնարավորություններ ստեղծող։ Firebird ընկերությունը, ՀՀ կառավարությունն ու NVIDIA-ն ամիսներ տևած նախապատրաստական աշխատանքներից հետո մեկնարկում են համատեղ նախագիծ, որն արմատապես փոխելու է մեր տարածաշրջանի տեխնոլոգիական քարտեզը։ 

Նախագծի շրջանակում՝

▪️ կիրականացվի 500 միլիոն դոլարի ներդրում,

▪️ կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ,

▪️ կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք,

▪️ գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։

AI գործարանը կդառնա հարթակ նորարարությունների, կրթության, գիտության և ձեռներեցության համար։ Այն խթանելու է տեղական ու միջազգային ստարտափների զարգացումը, ապահովելու է գիտության ու տեխնոլոգիայի կապը,և Հայաստանը կդարձնի տարածաշրջանային տեխնոհաբ՝ արհեստական բանականության իրական ստեղծման վայր։

Այս նախաձեռնությամբ Հայաստանը ոչ միայն արձագանքում է գլոբալ տեխնոլոգիական փոփոխություններին, այլ նաև դառնում է այդ գործընթացների մասնակից։ Ձևավորվում է նոր հարթակ, որտեղ տեղական ներուժը հնարավորություն կունենա ստեղծելու արդիական լուծումներ՝ համահունչ միջազգային զարգացումներին։ Սա ռազմավարական ներդրում է մեր երկրի երկարաժամկետ տեխնոլոգիական առաջընթացի համար։

11 Հունիս, 2025 19:36
Վեր