Իրանը պատասխան է տալիս. սկսվել է հրթիռային հարձակումն Իսրայելի վրա Zarkerak - Իրանը պատասխան է տալիս. սկսվել է հրթիռային հարձակումն Իսրայելի վրա
Zarkerak Zarkerak - Իրանը պատասխան է տալիս. սկսվել է հրթիռային հարձակումն Իսրայելի վրա
Իրանը պատասխան է տալիս. սկսվել է հրթիռային հարձակումն Իսրայելի վրա

Իրանը պատասխան է տալիս. սկսվել է հրթիռային հարձակումն Իսրայելի վրա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը սկսել է Իսրայելի դեմ պատասխան գործողությունը, տեղեկացնում է IRNA-ն:

Իրանն Իսրայելի դեմ իրականացնում է «Իրական խոստում 3» անվանումը կրող գործողություն, հաղորդում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Իսրայելի բանակն էլ հայտնում է Իրանից ևս մեկ «հրթիռային համազարկի» մասին։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իսրայելի տարածքում ընկել է մոտ 5-7 իրանական հրթիռ։

Իրանի ՀՕՊ միջոցները որսում են Իսրայելի կողմից Թեհրանի դեմ ուղղված հրթիռները, տեղեկացնում է Press TV-ն։

Ինչպես հաղորդվում է՝ Իրանի կենտրոնական հատվածում՝ Սպահան քաղաքում, լսվել է հզոր պայթյունի ձայն․ այնտեղ նույնպես տեղակայված է իրանական միջուկային ծրագրի օբյեկտ։ Իրանի ՀՕՊ համակարգերը կարողացել են ոչնչացնել իսրայելական մի քանի կործանիչ ու անօդաչու։

Իսրայելի բանակը հաստատել է, որ հարձակում է գործել Իրանի Սպահանի շրջանում գտնվող օբյեկտի վրա, նաև հայտարարել, որ արձանագրել է Իրանի տարածքից հրթիռների արձակումը, ՀՕՊ միջոցները գործի են դրվել՝ դրանք որսալու համար։

13 Հունիս, 2025 23:22
Վեր