Պակիստանը աջակցություն է հայտնել Իրանին Zarkerak - Պակիստանը աջակցություն է հայտնել Իրանին
Zarkerak Zarkerak - Պակիստանը աջակցություն է հայտնել Իրանին
Պակիստանը աջակցություն է հայտնել Իրանին

Պակիստանը աջակցություն է հայտնել Իրանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարը:

Պակիստանցի դիվանագետը խստորեն դատապարտել է Իրանի դեմ իսրայելական հարձակումները՝ մտահոգություն հայտնելով տարածաշրջանային կայունության և անվտանգության սպառնալիքի կապակցությամբ, որը կրում են նման գործողությունները:

Արաղչին էլ հայտարարել է, որ այդ հարձակումները Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում են, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթներից կոպիտ հրաժարում: Նա բարձր է գնահատել Պակիստանի աջակցությունը և Իսրայելի ագրեսիայի դատապարտումը:

Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Ասիֆն էլ հայտարարել է Իրանին աջակցելու մասին:

«Իսրայելը թիրախավորել է Եմենը, Իրանը և Պաղեստինը։ Եթե իսլամական աշխարհը հիմա չմիավորվի, մեզ բոլորիս նույն ճակատագիրն է սպասվում։ Պակիստանն աջակցում է Իրանին: Լռությունն այլևս տարբերակ չէ», - հայտարարել է պաշտոնյան։

Պակիստանում բողոքի ակցիա է անցկացվել, որի մասնակիցները երկրի բանակից պահանջել են հարված հասցնել Իսրայելին:

14 Հունիս, 2025 16:11
Վեր