Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Zarkerak - Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Zarkerak Zarkerak - Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը։  Զրույցի ընթացքում նախագահները մտահոգություն են հայտնել Իրանի և Իսրայելի միջև իրավիճակի սրման վերաբերյալ։

Պետությունների ղեկավարները ընդգծել են լարվածության արագ կարգավորման կարևորությունը և նշել են խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը։

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև եղբայրական և ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի շուրջ։

14 Հունիս, 2025 23:03
Վեր