2024-ին աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը. Արփինե Սարգսյան Zarkerak - 2024-ին աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը. Արփինե Սարգսյան
Zarkerak Zarkerak - 2024-ին աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը. Արփինե Սարգսյան
2024-ին աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը. Արփինե Սարգսյան

2024-ին աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը. Արփինե Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 18-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2024 թվականի բյուջեի կատարողականը։

2024 թվականին նախարարությանը հատկացվել է 91 մլրդ դրամ, արդյունքում՝ ճշտված ցուցանիշը կազմել է 100 մլրդ 957 մլն դրամ, և պայմանագրային հետաձգված ծրագրերի մատակարարման արդյունքում կատարողականը կարող է գնահատվել 98,5 տոկոս։

2024 թվականին հաջողությամբ գործարկվել են Ոստիկանության հենասյունային ուղղություններից՝ Քրեական ոստիկանությունը, Համայնքային ոստիկանությունը, ավարտական փուլում են գտնվում՝ Ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքները։

2024 թվականին արձանագրվել է՝

  • հանցավորության թվի նվազում՝ 1․1 տոկոսով
  • ՃՏՊ-ների նվազում՝ զոհերը՝ -45, վիրավորները՝ -421։

Ընդունվել է աղետների ռիսկերի կառավարման նոր ռազմավարությունը՝ մինչև 2030 թվականը։

Բյուջետային առումով բարձրացվել է՝

  • Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձը։

Ձեռք են բերվել սպասարկման շրջիկ գրասենյակներ՝ բարձրացնելով սպասարկման արդյունավետությունը։

Էական ձեռքբերումներ են արձանագրվել՝

  • բիոմետրիկ նոր համակարգի ներդրման ուղղությամբ.
  • միջազգային չափանիշներին համապատասխանող նոր դատակենտրոնի ստեղծման ուղղությամբ,

Աճել է ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց թիվը։

18 Հունիս, 2025 16:43
Վեր