Ո՞նց կարող ենք թույլ տալ՝ վեհարանում գտնվի մի մարդ, որն արհամարհել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք ստանձնած իր ուխտը. Նիկոլ Փաշինյան Zarkerak - Ո՞նց կարող ենք թույլ տալ՝ վեհարանում գտնվի մի մարդ, որն արհամարհել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք ստանձնած իր ուխտը. Նիկոլ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ո՞նց կարող ենք թույլ տալ՝ վեհարանում գտնվի մի մարդ, որն արհամարհել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք ստանձնած իր ուխտը. Նիկոլ Փաշինյան
Ո՞նց կարող ենք թույլ տալ՝ վեհարանում գտնվի մի մարդ, որն արհամարհել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք ստանձնած իր ուխտը. Նիկոլ Փաշինյան

Ո՞նց կարող ենք թույլ տալ՝ վեհարանում գտնվի մի մարդ, որն արհամարհել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք ստանձնած իր ուխտը. Նիկոլ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ես երկար ժամանակ առանձնապես լուրջ չեմ վերաբերվել  այդ բոլոր լուրերին, ինչի մասին այսօր ասում եմ, որքան էլ միամիտ հնչի, չեմ մտածել, որ նման բան հնարավոր է, չգիտեմ ինչպես է պատահել, բայց իմ լրագրողական գործունության ընթացքում այդ թեմաների հետ առնչվելու առիթ չեմ ունեցել»,- անդրադառնալով Կաթողիկոսի և այլ հոգևորականների մասին իր վերջին հայտարարություններին, մասնավորապես՝ կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ,  ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Ըստ նրա, մի բան է բամբասանքի ժանրին նմանվող ինչ-որ բանը  և բոլորովին ուրիշ բան է ապացուցելի փաստը. «Երբ իմ առաջ եղել է ապացուցելի փաստ, չէի կարող համոզված չլինել  այդ լուրերի ճշմարտացիության մեջ՝  որպես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ  ինձ համար հարց էր՝ ինչպես պետք վերաբերվեմ այս ամեն ինչին  և ինձ համար պարզ էր, որ այդ ամեն ինչին պետք է վերաբերվեմ՝ ըստ Հայ Առաքելական եկեղեցու  ավանդի և կանոնների: Հարգելիներս, կուսության հարց չենք քննարկում, լեգիտիմության հարց ենք քննարկում»,- ասաց վարչապետը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների՝ այս թեմայով նախորդիվ հնչած ելույթներին:  

Իր հետ բերելով 2020-ին հրատարակված  եկեղեցական կոնոնագիրք և այնտեղից մեջբերումներ անելով՝ վարչապետն ասաց, որ ըստ դրա Կտրիճ Ներսիսյանը Կաթողիկոս չի.«Ինքն իրավունք չունի հաղորդակցվել մեր եկեղեցու  սրբությունների հետ,  կանոնն ասում է՝ եկեղեցուց դուրս պետք է մղվի, նրա կողմից սրբություններին դիպչելն անգամ սրբապղծություն է:  Ընդդիմությունն ասում է՝  եկել են եկեղեցու ներքին գործերին խառնվում են, ժողովուրդ ջան, դա մեր եկեղեցին է, ոնց ենք մենք մեր եկեղեցու ներքին գործերին խառնվում, Կտրիճ Ներսիսյանը եկեղեցու պարտադիր իրավական ուժ ունեցող  օերնքի համաձայն եկեղեցուց դուրս է»,- ասաց նա: 

Ըստ նրա, եկեղեցին քաղաքականությամբ էր զբաղվում 2020, 2021, 2022, 2023 , 2024-ին, բայց կա պատճառ, թե ինչու հիմա սկսեց անդրդառնալ այս թեմային. «Այդ հարցերի մասին ես խոսե՞լ եմ, չեմ խոսել,  ինչի եմ հիմա խոսում, հիմա առերեսված եմ փաստի հետ՝ նաև որպես  վարչապետ: Մեր սրբության սրբոցում տեղի է ունեցնում պղծություն, ես չեմ կարող դիտորդ լինել: Իրենք իրենց ստորագրած թուղթը խախտել են,ոնց կարող ենք մենք թույլ տալ, որ վեհարանում գտնվի մի մարդ, որը արհամարհել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորանի առաջ ծնկաչոք  իր ստանձնած ուխտը և ոչ միայն նա:  Սա հանուն եկեղեցու է,  պետք է ուխտրադրուժ, երդմնազանց,   պղծաբարո ներկայությունից ազատվի»:  

18 Հունիս, 2025 16:55
Վեր