Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը կալանավորվեց երկու ամսով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով:
Քննչական կոմիտեն հայտնեց, որ Սամվել Կարապետյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում իշխանությունը զավթելուն, ՀՀ կառավարության լիազորություններին սահմանադրությամբ չնախատեսված եղանակով տիրանալուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու հիմքով։
Նշենք, որ նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: