Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» Ավստրիայում շարունակվող ուսումնամարզական հավաքի երկրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սլովենիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Ռադոմլյեին»:
Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմից գոլերը խփել են պորտուգալացի կիսապաշտպան Գոնսալու Սիլվան և ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնը: