Հրդեհ Բարձրաշեն գյուղում Zarkerak - Հրդեհ Բարձրաշեն գյուղում
Zarkerak Zarkerak - Հրդեհ Բարձրաշեն գյուղում
Հրդեհ Բարձրաշեն գյուղում

Հրդեհ Բարձրաշեն գյուղում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հունիսի 21-ին, ժամը 15։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Իսահակյան փողոցում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թոնրատան և ավտոտնակի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։27-ին, մարվել՝ 16։57-ին։ Այրվել են թոնրատան և ավտոտնակի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 գմ), երկու պատուհան և պահարան։

21 Հունիս, 2025 20:47
Վեր