Ձայնագրությունները սահմռկեցուցիչ էին, սա երկրի համար կլիներ երկրորդ Հոկտեմբերի 27. Ստյոպա Սաֆարյան Zarkerak - Ձայնագրությունները սահմռկեցուցիչ էին, սա երկրի համար կլիներ երկրորդ Հոկտեմբերի 27. Ստյոպա Սաֆարյան
Zarkerak Zarkerak - Ձայնագրությունները սահմռկեցուցիչ էին, սա երկրի համար կլիներ երկրորդ Հոկտեմբերի 27. Ստյոպա Սաֆարյան
Ձայնագրությունները սահմռկեցուցիչ էին, սա երկրի համար կլիներ երկրորդ Հոկտեմբերի 27. Ստյոպա Սաֆարյան

Ձայնագրությունները սահմռկեցուցիչ էին, սա երկրի համար կլիներ երկրորդ Հոկտեմբերի 27. Ստյոպա Սաֆարյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՀՀ-ում շատ փորձագետներ վերջին ամիսներին խոսել են ահաբեկչության եղանակով իշխանության զավթում կազմակերպելու մասին: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ, այսպես կոչված, մաքուր քաղաքական պայքարի մեթոդները սպառվում են և մնում է մեկ բան՝ գլխատել պետությունը: Դրանով անցել ենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ին: Որոշ ժամանակ առաջ Դաշնակցության ներկայացուցիչը կրկին վերաթարմացրեց Հոկտեմբերի 27-ի թեման՝ փորձելով  այն ներկայացնել որպես ժողովրդական պոռթկում, հասկանալի է, որ ինչ-որ նախապատրաստություններ էին գնում և փորձ էր արվում հանրային դաշտում դրա պահանջմունքը ձևավորել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության հեղաշրջման պլանին՝ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով՝ հրապարակված պլանը ցույց էր տալիս, որ ինչ-որ ուժեր այն աստիճան են շտապում, որ որոշել են ամառը հատկացնել իշխանափոխությանը. «Սա մի բան է, որ երբևիցե տեղի չի ունեցել, նախկին հինգ տարիներին ընդդիմությունը մշտապես ամռանն արձակուրդ է մեկնել, հետևաբար սա նշանակում է, որ լուրջ պրոցեսներ և նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Շատերը փորձեցին անլրջացնել այս ծրագիրը, բայց դա անլուրջ չէր, մասնագիտական առումով այն ամենևին  անհեթեթ և պրիմիտիվ չէր, այն բավականին խելացի էր կազմված և տեսանելիորեն թարգմանված էր այլ լեզվից, որովհետև շարադասությունը, նախադասությունների կառուցվածքը ցույց էին տալիս, որ այն թարգմանություն էր, և նաև դրա 7 փուլերի տրամաբանական փոխշախկապվածությունը բավականին հիմնավորված էր: Երբ որևէ մեկը փորձում է խուսափել ճշմարտության աչքերին ուղիղ նայելուց կամ ինչ-որ հարցի ուղիղ պատասխան չի ուզում տալ, կա՛մ անլրջացնում է, կա՛մ հեգնում  է այն: Հիմա նկատելի է, որ երեկվանից շատերը փորձեցին գնալ այդ տեխնոլոգիայի ճանապարհով: Ակնհայտ է, որ Ռուսաստանը՝ առնվազն ՌԴ-ում ապրող հայ քաղաքացիների մասնակցությամբ, սնուցում է այս շարժումը, շահառուներից մեկն է, եթե ոչ կազմակերպիչը»:

Անդրադառնալով այսօր ՔԿ-ի կողմից հրապարակված «Սրբազան պայքար»-ի ղեկավարների և մասնակիցների ձայնագրություններին՝ Սաֆարյանն ընդգծեց. «Այսօր ՔԿ-ի կողմից հրապարակված ձայնագրությունները և գործողությունները ցույց են տալիս, որ այնուամենայնիվ այդ ծրագրին եղել է նաև ռազմական բաղադրիչ, որը շոկ կստեղծեր հանրապետությունում՝ վճարված խմբերով, գնդակահարություններով, քաոսով անկայունություն ստեղծել երկրի ներսում, որի ֆոնին ի հայտ կգար քաղաքական պրոցեսը և այն կտաներ դեպի իր տրամաբանական հանգուցալուծում: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ իրավապահ մարմինները կանխել են պետության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն, որը երկրի համար Հոկտեմբերի 27-ի նշանակությունը պիտի ունենար, դա պետության գլխատումն էր և իշխանության զավթումը: Ակնհայտ է, որ մենք գործ ունենք հրեշավոր հանցագործության հետ, որը նախապատրաստության ընթացքի մեջ է եղել»:

Քաղաքագետը նշեց, որ հրապարակված ձայնագրությունները սահմռկեցուցիչ էին. «Ուզում եմ մեկ այլ բանի ուշադրություն դարձնել, երբ Սամվել Կարապետյանը հարցազրույց տվեց և ասաց՝ եթե քաղաքական գործիչները ձախողեն, ապա մենք մեր ձևերով կմասնակցենք. եղել է քաղաքական պլան՝ մինչև սեպտեմբերի վերջը ընդգրկումով, ակնհայտորեն երևում է, որ ոմանք չեն հավատացել քաղաքական բաղադրիչին, և մենք արդեն հասկանում ենք՝ ինչ են նշանակում Սամվել Կարապետյանի խոսքերը: Սա պետք է խստագույն դատապարտվի հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ինստիտուտների կողմից, Հայաստանն այլևս չի կարող թույլ տալ գլխատել պետությունը ևս մեկ անգամ: Այս ամենում ամենասոսկալին այն է, որ եկեղեցականները Եկեղեցին ուղղակի մտցրել են անդունդը, Եկեղեցին գահավիժում է այն պատճառով, որ հոգևոր դասի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ Կաթողիկոսը, ուղղակի կամ անուղղակի օրհնել են այս ամենը և այժմ պետք է փրկել Եկեղեցին՝ թույլ չտալով, որ այդ մարդիկ իրենց հետ խորտակեն նաև այդ բազմադարյա ինստիտուտը»:

Խոսելով նաև այս ամենից հետո այն մարդկանց դիրքորոշման մասին, ովքեր աջակցում են «Սրբազան շարժմանը»՝ Ստյոպա Սաֆարյանն ասաց. «Տեսնում եմ, որ կա մի հստակ խավ, բարեբախտաբար ոչ մեծաթիվ, ակտիվ, ագրեսիվ, փողատեր, որոնց դարձի գալու վրա ես առանձնապես մեծ հույսեր չունեմ: Այդ մարդիկ ուղղակի իշխանության վերադառնալու, իշխանությունից օգտվելու, իրենց ամբողջ պատասխանատվությունն այս իշխանությունների վրա բարդելու և  նրանց ճանապարհելու  մոլուցք ունեն, նրանք ուղղակի թքած ունեն, որ դա պետության դեմ է, նրանց համար միևնույնն է: Ես լավատեսություն չունեմ, որ նրանց աչքերը կբացվի: Գիտակից մարդն ավելի շուտ է տեսնում, որ այդ ամեն ինչը շատ վտանգավոր է, հակապետական է, դա այնքան տեսանելի է, որ տեսնողը եթե ուզում է տեսնել՝ կտեսնի: Իսկ այն մարդիկ, ովքեր կուրորեն հետևել են, նրանց համոզել են, որ այդ ամենն Արցախը հետ բերելու, Եկեղեցին փրկելու համար է՝ նրանք անշուշտ կվերանայեն իրենց վարքագիծը»:

 

Աննա Բզնունի

25 Հունիս, 2025 15:27
Վեր