Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ձեր մեծ մասը երևի չգիտի, որ ՀՀ անկախացումից հետո ՀԷՑ-ը պատկանել է ձեզ »,- ԱԺ ամբիոնից դիմելով ՀՀ ժողովրդին այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Սակայն 2002թ-ին «Հայր մերը» շատ վատ իմացող կամ ավելի ճիշտ չիմացող, բայց այսօր եկեղեցու պաշտպան դառած Ռոբերտ Քոչարյանը որոշել է ՀԷՑ-ը վաճառել 12 միլիոն դոլարով, մոտավորապես այնքան, ինչքան արժե Քոչարյանի տունը, այս պահին դեռ հայտնաբերված Քոչարյանի ունեցվածքից պահանջվում է բռնագանձել 200 միլիոն դոլար, բայց ՀԷՑ-ը վաճառել են 12 միլիոնով: Եկել ասում եք խլում եք, ձեզնից լավ խլիչ, ժողովրդից խլել եք, 12 միլիոնով չգիտեմ ում եք տվել»,- ասաց Ալեքսանյանը:
Խոսելով ՀԷՑ-ի ազգայանացման գործընթացից՝ նշեց. «Ասում են Սամվել Կարապետյանի կոչից հետո էր, բա Կարապետյանի կո՞չն ինչից հետո էր»: