Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա Zarkerak - Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա
Zarkerak Zarkerak - Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա
Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա

Իրանից Հայաստան մի շարք մթերքների ներմուծման համար սահմանվեց սակագնային քվոտա

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանից Հայաստան ներմուծվող մի մի շարք գյուղատնտեսական ապրանքների որոշակի քանակության համար 2025 թ. ընթացքում սահմանվում է սակագնային քվոտա։ Այդ մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Քվոտան նախատեսվում է ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերքի, կարտոֆիլի, լոլիկի, խնձորի, կաղամբի, ծաղկակաղամբի, շաղգամակաղամբի, տերևակաղամբի, գազարի, շաղգամի, սեղանի ճակնդեղի, քոշմորուքի, արմատային նեխուրի, ամսական բողկի, վարունգների և մանրավարունգների համար։

Որոշման մեջ նշվում է, որ 2025 թ. մայիսի 15–ին ուժի մեջ է մտել «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը, որով էլ կարգավորվում են քվոտաների տրամադրումը։

 

«2025 թ. ընթացքում իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների ներմուծումը Իրանից թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` լիցենզիայի առկայության դեպքում։ Նպատակը` ԵԱՏՄ որոշման պահանջների ապահովումն է, գործարար միջավայրի բարելավումը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:

 

Որոշման մեջ նաև նշվում է, որ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է ըստ պատմական և ոչ պատմական գնորդների։ Իրանի հետ առևտրային փոխհարաբերությունները համարվում են պատմական` հաշվի առնելով վերջին 3 տարվա ընթացքում Իրանից ՀՀ տարածք ներմուծված տվյալ ապրանքի միջին ծավալը։

Ըստ այդմ` Իրանից ՀՀ ներմուծված վերոնշյալ ապրանքների համար սահմանվում է քվոտա` ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալի 75 տոկոսի չափով (ոչ պատմական գնորդների համար՝ ներմուծման թույլատրելի ընդհանուր ծավալը 25 տոկոս է):

03 Հուլիս, 2025 11:44
Վեր