Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ահա թե ինչպես են տեռորիստները Սուրբ Աննա եկեղեցում հավաքներ արել, հաշվել իրենց հանցակիցներին և այլն: Սրբապիղծները եկեղեցին դարձրել են տեռորիզմի շտաբ` Կտրիճ Ներսիսյանի օրհնանքով, իսկ հիմա մեզ մեղադրում են եկեղեցու դեմ դուրս գալու մեջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ կից ներկայացնելով Արթուր Սարգսյան-Իգոր Սարգսյան զրույցից մի հատված։
Ավելի վաղ՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։