Դաժան վթարի զոհերից մեկը ժամեր առաջ էր զորացրվել Zarkerak - Դաժան վթարի զոհերից մեկը ժամեր առաջ էր զորացրվել
Zarkerak Zarkerak - Դաժան վթարի զոհերից մեկը ժամեր առաջ էր զորացրվել
Դաժան վթարի զոհերից մեկը ժամեր առաջ էր զորացրվել

Դաժան վթարի զոհերից մեկը ժամեր առաջ էր զորացրվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 1-ի երեկոյան Աբովյան-Ջրաբեր ավտոճանապարհին գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի էր ունեցել ողբերգական վթար։ Ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում: Դեպքի վայր ամանած փրկարարները ավտոմեքենայից դուրս՝ դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել են երեք քաղաքացու դի:

Shamshyan.com-ն այսօր մանրամասներ է հրապարակել դեպքի վերաբերյալ, Զոհվածներից մեկը՝ Ա․ Ստեփանյանը ժամեր առաջ էր զորացրվել, նրան ընտանիքի անդամները, ահարազատները դիմավորել էին դհոլ-զուռնայով։ Մի քանի ժամ տանը մնալուց հետո նա դուրս է եկել տանից, խանութի մոտ հանդիպել 17-ամյա ընկերներին։

Մահացած Ա․ Ստեփանյանի հարազատներն էլ ֆոտոլրագրողի հետ զրույցում հերքել են տեղեկությունները, որ զորացրված երիտասարդներին անչափահասներն են մեքենայով դիմավորել ու տուն բերել.

«Արտյոմն այդ օրը եկել է տուն տաքսիով, ծնողները զուռնա-դհոլով դիմավորել են։ Մոտ 2 ժամ տանը լինելուց հետո դուրս է եկել, գնացել խանութ։ Արդեն խանութի մոտ հանդիպել է իր ընկերներին՝ 17-ամյա Գ․ Սահակյանին և 17-ամյա Կ․ Նաղդալյանին և նրանց հետ ավտոմեքենայով տեղ են գնացել, ուր՝ չգիտենք։ Մենք մեր զինվոր տղային ընդամենը 2 ժամ ենք տեսել, իսկ երբ տնից գնաց գնումներ կատարելու, դրանից ժամեր անց տեղեկացանք այդ չարաբաստիկ ու ողբերգական ավտովթարի մասին։

Հիմա բոլորը, չգիտես ինչու, ծողներին են մեղադրում, որ իբր թույլ են տվել՝ անչափահասները գնան իրենց որդուն բանակից տուն բերելու, սակայն դա այդպես չէ, և իրականությունը չիմանալով և հավատալով մի քանի լրատվականներում տեղ գտած սխալ ու անհեթեթ լուրին, մեղադրում են ծնողներին, ավելի ցավացնելով առանց այդ էլ ծանր վիշտ կրած Արտյոմի  ծողներին ու հարազատներին»։ 

 

04 Հուլիս, 2025 18:10
Վեր